|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության սպանե՛ր, այսօր դուք անցել եք բոլոր կարմիր գծերը՝ անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, որպեսզի պաշտպանեք այս խելագար իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ոստիկանության կենտրոնական վարչության շենքի դիմաց, որտեղ կանգ առավ Հայրենիքի փրկության շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Բոլորդ հատ-հատ պետք է պատասխան տաք ձեր յուրաքանչյուր քայլի համար, որևէ մեկիդ մտքով չանցնի, որ կարող է մարսել այդ ապօրինությունները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա պահանջեց ոստիկանապետ Վահե Ղազարյանի, տեղակալ Արամ Հովհաննիսյանի, մյուս տեղակալ Վարդան Մովսիսյանի և այլ սպաների պատասխանատվությունը՝ «խելագարի» հրահանգները կատարելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․