|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները։ Այժմ Յունիբանկի հաճախորդները կարող են ակնթարթորեն գումար փոխանցել ArcaPay համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով ստացողի հեռախոսահամարը։
ArcaPay-ով փոխանցում կատարելու համար պետք չէ մուտքագրել ստացողի քարտի համարը կամ բանկային այլ տվյալներ, ինչը գործընթացը դարձնում է առավել պարզ և արագ։
Փոխանցում կատարելու համար UNIMobile հավելվածի «Փոխանցում հեռախոսահամարով» բաժնում անհրաժեշտ է ընտրել ArcaPay փոխանցումը, նշել ստացողի հեռախոսահամարը և բանկը, մուտքագրել գումարի չափը և հաստատել գործարքը։ Գումարը փոխանցվում է ստացողի հաշվին վայրկյանների ընթացքում և անմիջապես հասանելի դառնում օգտագործման համար։
Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ArcaPay փոխանցումներն իրականացվելու են առանց միջնորդավճարի։ Մեկ գործարքի առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ։
Նոր ծառայության գործարկումը UNIMobile-ում Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և հաճախորդներին ֆինանսների կառավարման ժամանակակից ու հարմար լուծումներ առաջարկելու ուղղությամբ։