Միասին կարող ենք
կարևոր
550 դիտում, 56 րոպե առաջ - 2026-06-02 21:26
Աշխարհ

Գործարք կնքելու ժամանակն է. Թրամփ

Գործարք կնքելու ժամանակն է. Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գործարք կնքելու ժամանակն է։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, այսպես չի կարող շարունակվել»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։

Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։