|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների: Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների՝ Պարսից ծոցում ուժերի կուտակման մասին հարցերին ի պատասխան:
«Կարող եմ ասել հետևյալը՝ նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել», -ասել է ԱՄՆ նախագահը:
Օրեր առաջ Թրամփը Թեհրանին զգուշացրել էր, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ բանակցելու ժամանակը «սպառվում է»: Երկրի մոտակայքում կուտակվել է ԱՄՆ մեծ ռազմածովային նավատորմ։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում, բայց Թեհրանը բաց է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բանակցությունների համար։
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում և բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե ձգտում է միջուկային զենք մշակել։