կարևոր
739 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-30 22:33
Աշխարհ

Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ վստահ է Իրանի կառավարության՝ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու ցանկության մեջ։

«Ես կարող եմ մեկ բան ասել՝ նրանք ցանկանում են գործարք կնքել»,-ասել է Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանագրեր ստորագրելիս։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերին Ճապոնիայի «Կիոտո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, բայց միայն այն պայմանով, որ երկխոսությունը լինի «ազնիվ և փոխշահավետ» և չսահմանափակվի միակողմանի պահանջներով։