|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հարցով մտադիր է կնքել միայն «լավ գործարք»։
«Իրանում պատերազմի թեմայով երկար զրույց կունենամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը լավ հնարավորություն ունեն գործարք կնքելու մինչև իր՝ Չինաստան կատարելիք այցը։
Թրամփը կարծում է, որ կողմերը մոտենում են համաձայնագրի կնքմանը, որը կարող է ներառել Իրանից բարձր հարստացված ուրանի արտահանումը ԱՄՆ։
ԱՄՆ նախագահը չի բացառել, որ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել մինչև հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք՝ Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը։