|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չեխիան Իսրայելի կառավարությունից հակաօդային պաշտպանության նոր համակարգ գնելու գործարք է կնքել, հայտնել է AP-ն:
SPYDER համակարգը, որն արտադրվում է իսրայելական պետական Rafael Advanced Defense Systems Ltd. ընկերության կողմից, ի վիճակի է պաշտպանել ինքնաթիռներից, ուղղաթիռներից, թեւավոր հրթիռներից եւ այլ զինատեսակներից:
Չեխիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության չորս մարտկոց ձեռք բերելու գործարքը կազմում է 13.7 միլիարդ կրոն (630 միլիոն դոլար), մատակարարումը պետք է ավարտվի մինչեւ 2026 թվականը:
Պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը հայտարարել է, որ իսրայելական համակարգը առանցքային դեր կխաղա չեխական զինուժի արդիականացման գործընթացում: Այն կփոխարինի խորհրդային ժամանակների հնացած 2K12 KUB զենիթահրթիռային համակարգին՝ պաշտպանելու ռազմական եւ քաղաքացիական կենտրոնները, ինչպիսիք են արդյունաբերական հանգույցները, ատոմակայանները, օդանավակայանները եւ այլ կարեւոր օբյեկտներ: