|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրանում նոր ղեկավարության փնտրտուքի ժամանակն է»,-Politico-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա արձագանքել է Իրանի առաջնորդ Խամենեիի X սոցիալական մեդիա հարթակում իրեն քննադատող գրառումներին, որոնք լրագրողներն են կարդացել նրա համար։
«Այս մարդը հիվանդ մարդ է, որը պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը։ Նրա երկիրը աշխարհի ամենավատ վայրն է ապրելու համար՝ վատ ղեկավարության պատճառով»,-պատասխանել է Թրամփը։
Հունվարի 13-ին Թրամփը կոչ արեց իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը և գրավել կառավարական շենքերը՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է»։ Հաջորդ օրը նա կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ իրեն տեղեկացրել են, որ սպանությունները դադարել են։