|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող հակակառավարական զանգվածային ցույցերը։
Այդ մասին նա թվիթերյան իր էջում գրել է. «Երկար տարիների ընթացքում Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել, սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը»։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պաշտոնապես աջակցել է իրանցի ցուցարարներին։