|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբան լինելը տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այս մասի գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ: Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբան լինելը տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար (ի դեպ Էրիկը ավարտել է Վարպետը և Մարգարիտայի ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ ))) ): Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների առնավազն բամբասանքներ լինելը:
Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է ընթերցանության ազատ ժամանակն է»։