Միասին կարող ենք
կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 23:48
Սպորտ

Սպերցյանը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը

Սպերցյանը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներից մեկի տրանսֆերային առաջարկը, որը պատրաստ է եղել գործարքի համար վճարել 20 միլիոն եվրո։

Ինչպես հայտնում է Metaratings-ը, կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել անգլիական երկրորդ ուժեղագույն դիվիզիոն, չնայած այն հանգամանքին, որ ակումբը նախատեսում էր նրա տրանսֆերն իրագործել Անգլիայի Պրեմիեր լիգա (ԱՊԼ) դուրս գալու նպատակային ծրագրի շրջանակներում։

Նախորդ տարի Սպերցյանին ձեռք բերելու փորձեր էր ձեռնարկում նաև անգլիական «Սաութհեմփթոնը», որն այդ ժամանակ նույնպես հանդես էր գալիս Չեմպիոնշիփում։

Ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։