|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ռոստովին» ու ոչ-ոքի ավարտել հանդիպումը։
Խաղի 29-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սպայիչը։ 1 րոպե անց երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Կռիչովյակը՝ «Կրասնոդարին» թողնելով տասը խաղացողով։ 33-րդ րոպեին Կորդոբայի փոխարեն հյուրերի կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Ի դեպ, սա Սպերցյանի առաջին գոլն էր ՌՊԼ-ում։
Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բացակայում էր «Ռոստովի» հայտացուցակից։