|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբե»-ն, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին, այսօր սեփական հարկի տակ ընդունեց ռումինական «Ստյաուա»-ին: 44-րդ րոպեին հյուրերը Կեսերուի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 58-րդ րոպեին Մարկոսի փոխանցումից հետո Կարոբկինը հավասարեցրեց հաշիվը: 79-րդ րոպեին հյուրերը 2-րդ անգամ առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Պեպելիտա: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Ռոբերտ Արզումանյանը փրկեց ղազախական թիմին պարտությունից: «Ակտոբե»-«Ստյաուա»՝ 2:2: