Միասին կարող ենք
կարևոր
643 դիտում, 57 րոպե առաջ - 2026-06-03 16:46
Աշխարհ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում ավելի քան 750 ԱԹՍ են խոցել

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում ավելի քան 750 ԱԹՍ են խոցել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 1 օրում ավելի քան 750 ուկրաինական ԱԹՍ, 6 կառավարվող ավիացիոն ռումբ և 6 HIMARS ռեակտիվ արկ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 754 ուկրաինական ԱԹՍ, 6 կառավարվող ավիացիոն ռումբ և ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 6 ռեակտիվ արկ», - ասված է հաղորդագրությունում։