Միասին կարող ենք
կարևոր
739 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 12:42
Հասարակություն

Գորիս-Կապանն ու համատարած սյուռը․ Ադրբեջանը չի ստորագրել այդ մասով հայտնի հուշագիրը․ դիտարկում

Գորիս-Կապանն ու համատարած սյուռը․ Ադրբեջանը չի ստորագրել այդ մասով հայտնի հուշագիրը․ դիտարկում

Դավիթ Գալստյանը գրում է․ «Գորիս-Կապանն ու համատարած սյուռը

Էս թեմայով շուտվանից էի ուզում գրեի, ոնցոր հարմար առիթն ինքն էկավ։ Եվ ուրեմն սկսենք։

* Ամենամեծ սյուռը նրանում ա, որ Ադրբեջանը ՉԻ ստորագրել Գորիս-Կապանի մասով հայտնի հուշագիրը։

(ոչ պաշտոնական տեքստը կդնեմ մեկնաբանությունում):

Բաքվի չստորագրելը հաստատվում ա ոչ միայն իմ տվյալներով, այլ նաև պաշտոնական հայտարարություններով, որոնք էդ խառը պահին էդքան ուշադրության չեն արժանացել։

* Հուշագիրը կնքվել ա ՄԻԱՅՆ ՌԴ հետ, իսկ Ադրբեջանը չի ստորագրել։ ԻՆՉԻ՞

* Ինչի՞ ա ՌԴ սահմանապահների կետը հայտնվել Ներքին Հանդի մոտ (հուշագիրը Գորիսից-Ճակատեն հատվածի մասին ա):

* Մյուս սյուռը էն ա, որ ԱԳՆ-ն տեղյակ չի էղել էս հայտարարությունից, էդ հուշագրի պաշտոնական տեքստը չի ունեցել (մի քանի տարի, հիմա չգիտեմ):

Դա հաստատվում ա և էն ժամանակվա ԱԳ նախարարի մեկնաբանությամբ, իմ տվյալներով, իմ հարցումներով․․․

* Նախկին ԱԳՆ Արա Այվազյանը ասում էր, որ «հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ․․․»

ԱԳՆ-ն էնքան անտեղյակ ա էղել, որ նույնիսկ դրանից հետո մտածել ա, թե Ադրբեջանի հետ ա ստորագրվել․․․

* Թե Գորիս-Կապանի, թե Շուռնուխի (ճանապարհին ա) մի մասի հանձնումը ՀՀ իշխանությունները էն ժամանակ «բացատրում էին» վարչատարածքային բաժանմամբ․․․

Դա բացահայտ ֆեյք, կեղծ մեկնաբանություն ա։ Էնքան կեղծ, որ հետո իշխանությունները հրաժարվեցին էդ թեզից (չէ, չենք մոռացել):

* Ոչ պաշտոնական տեքստը հայտնվելուց հետո իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ «A4 ֆորմատի վրա համակարգչով հավաքած տեքստ ա, որի մեջ ինչ ասես գրում են ու տարածում՝ որպես 100%-անոց ճշմարտություն»։

* ՀՀ իշխանությունները մինչև հիմա հրաժարվում են հրապարակել պաշտոնական փաստաթուղթը։

* N.B. Նկարը արել եմ 2020 թ․ դեկտեմբերի 18-ին՝ զորքերը Գորիս-Կապանից հետ քաշելու օրը։

Էքսկավատորը «նոր սահմանն ա» գծում Կապանի մոտակայքում»։