|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը: Այս մասին գրում է interfax.az- ը։
Համապատասխան հրամանագրի տեքստը հրապարակվել է երեքշաբթի:
Բաքուն եւ Թեհրանը 2022 թվականի մարտի 11-ին Ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրական եւ հումանիտար համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքում հուշագիր են ստորագրել Ադրբեջանի Արեւելա-Զանգեզուրյան տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին:
Հուշագրի նպատակն է կառուցել նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիջևանից, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր Իրանի տարածքով: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել չորս կամուրջ Արազ գետի վրա, այդ թվում երկու ավտոմոբիլային (55կմ) և երկու երկաթուղային: