|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության հնարավոր վերականգնմամբ: Վաշինգտոնը նույնիսկ սպառնացել է վրացական ընկերություններին պատժամիջոցներով։
«Վրացական օդանավակայաններում գտնվող ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե նրանք սպասարկեն ինքնաթիռներ...»,- ասվում է Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ։
Սրան արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Ռուսաստանում ապրում է Վրաստանի 800 հազար քաղաքացի, եթե Ռուսաստանի Դաշնությունը չեղարկի պատժամիջոցները և վերականգնի թռիչքները, դա կլինի նրանց որոշումը, որը մենք միայն ողջունում ենք: Սա թեթևացում կլինի մեր համաքաղաքացիների համար, սա մեր դիրքորոշումն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։