|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը և Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը պայմանավորվել են ամբողջությամբ վերացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումները. հայտնում է
РИА Новости-ն`վկայակոչելով Ուկրաինայի պետավիացիոն ծառայության մամուլի հաղորդագրությունը:
Մասնավորապես` դա վերաբերում է ավիափոխադրողների թվին ու չվերթերի հաճախությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այդ պայմանավորվածությունը փոխադրումներ կարող էր իրականացել ընդամենը 1 ընկերություն` յուրաքանչյուր կողմից, իսկ չվերթերը կազմակերպվում էին շաբաթական 3 անգամ: