|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման մրցույթի կարգը ամբողջովին ենթարկվել է փոփոխությունների: Այդ կապակցությամբ ավելացվել է նոր հասկացություն՝ օպերատոր, որը Երևանում ընդհանուր օգտագործման ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող` 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է:
Նախատեսվում է նաև, որ երթուղու սպասարկումն իրականացվելու է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթով առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ Երևան քաղաքում, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է Երևանի ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով: Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով, իսկ Երևան քաղաքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և Երևանի ավագանու որոշմամբ:
Ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիան վերացվում է: Մրցույթով կազմակերպությունների ընտրությունը բավարար է, իսկ լիցենզավորումը կրելու է ձևական բնույթ: