|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախիջևանից վերադառնալիս:
«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և դրա իրագործումը պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա:Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել»,-«Անադոլու» գործակալության փոխանցմամբ ասել է Էրդողանը:
Մինչդեռ CNN Turk-ը հավելում է, որ ըստ Էրդողանի՝ եթե Հայաստանը աշխատանք չկատարի միջանցքի բացման ուղղությամբ, ապա այն անցնելու է Իրանի տարածքով։
«Իրանը հիմա սրան դրական է նայում, և քանի որ դրական է նայում, այժմ հնարավոր կլինի Իրանից անցում կատարել Ադրբեջան»,-ասել է Էրդողանը: