|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 2-ին, ժամը 21:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 18:05-ի դրությամբ փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ից և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել մոտ 500 ավտոմեքենա:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 62 փրկարար:
Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին թիվ 57 ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն: