Միասին կարող ենք
կարևոր
1240 դիտում, 3 ժամ առաջ - 2026-06-03 09:07
Քաղաքական

Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»

Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։

Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017 թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։

Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։