Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 13:26
Աշխարհ

ԵՄ-ն ՀՀ-ից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն ՀՀ-ից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

Եվրամիության ղեկավարությունը Հայաստանի առջև որպես եվրաինտեգրման պայման առաջ է քաշում Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջ, չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ակտիվորեն փորձում է Հայաստանից դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին։

«Հայաստանի իշխանությունների առջև որպես եվրաինտեգրման պարտադիր պայման դրվում է Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջը»,- ասվում է հաղորդագրության մեջ։