|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած արաբական երկրները պահանջում են երկրից` խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ. հայտնում է ТАСС-ը`Associated Press-ին հղումով:
Տեղեկության համաձայն` ցուցակում 13 պահանջ կա: Դրանց թվում են Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը և երկրում թուրքական ռազմաբազայի փակումը: Քաթարը նաև պետք է պարտավորվի պահանջներ առաջ քաշած երկրներին փոխհատուցում վճարել: Պահանջները, որոնք անհրաժեշտ են ճգնաժամից դուրս գալու համար, պետք է կատարվեն 10 օրվա ընթացքում: