|
Փոխարժեքներ
03 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.52 |
| EUR | ⚊ | € 428.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.9908 |
| GBP | ⚊ | £ 495.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.32 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներգրավված է Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նա, միանշանակ, ներգրավված է, այո։ Կարծում եմ՝ նրան շատ են հարգում», - ասել է Թրամփը Մոջթաբա Խամենեիի մասին, որի հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, սպանվել էր ամերիկա-իսրայելական հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ կցանկանար հանդիպել Խամենեիի հետ։
«Ես կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և, հնարավոր է, ինչ-որ պահի մենք հանդիպում կունենանք՝ կախված նրանից, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները», - հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ ամերիկացի սենատորներին ասել էր, որ Խամենեին որոշ չափով մասնակցում է ԱՄՆ-ի հետ շփումներն, բայց դա անում է անուղղակիորեն. նա գրավոր ուղերձներ է փոխանցում միջնորդների միջոցով։