|
Փոխարժեքներ
03 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.52 |
| EUR | ⚊ | € 428.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.9908 |
| GBP | ⚊ | £ 495.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.32 |
24News-ը գրում է․ «Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշենք, որ այս պահին դեռևս ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել էին սոցցանցում։
Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում էր ստացել և փոխանցել ՀՀ քննչական կոմիտեին:
Ըստ տարածվող լուրերի` միջադեպի մասնակիցներից մեկը ՔՊ-ական պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է»: