Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 58 րոպե առաջ - 2026-06-03 19:01
Հասարակություն

Եթե բնակվում եք դրսում, շան տեղ մի դրեք ՔՊ-ի սպառնալիքները՝ եկեք և քվեարկեք. Հոխիկյանը ՔՊ-ի՝ 25-օրյա վարժանքներով սպառնալու մասին

Եթե բնակվում եք դրսում, շան տեղ մի դրեք ՔՊ-ի սպառնալիքները՝ եկեք և քվեարկեք. Հոխիկյանը ՔՊ-ի՝ 25-օրյա վարժանքներով սպառնալու մասին

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«ՔՊ-ն սպառնում է, թե ընտրությունների օրերին ով Սփյուռքից եկավ Հայաստան, իրենք բռնելու են տանեն բանակ՝ 25-օրյա վարժական հավաքների։

Մի քանի ամիս առաջ նմանատիպ սպառնալիքով վախեցնում էր նաև ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորներից մեկը, թե ով քննադատեց Նիկոլին, տանելու են սահման։

Սիրելի հայրենակիցներ, նախ այդ սպառնալիքը իրականության հետ կապ չունի։ Եթե մարդը բնակվում է դրսում և գալիս է հայրենիք՝ քվեարկելու, ոչ ոք իրավունք չունի նրան մի քանի օրվա ընթացքում բռնել տանել սահման։ Բացի այդ, եթե տվյալ մարդը հավաքների ենթակա է, ապա անկախ նրա գտնվելու վայրից, պետք է ուղարկած լինեին ծանուցագիր, որ վերադառնա Հայաստան ու գնա վարժական հավաքների։

Հետևաբար, շան տեղ մի դրեք ՔՊ-ի սպառնալիքները և եթե դրսում եք ապրում և ուզում եք գալ Հայաստանում քվեարկել, ապա եկեք և քվեարկեք։ Ձեզ ոչինչ չի սպառնում։

Ի վերջո, հայրենիքին ծառայելը ոչ թե պատիժ է, այլ առավելություն»։