|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ ՀՅԴ պատգամավորության թեկնածուներն այսօր Արարատի մարզում են իրենց քարոզարաշավն իրականացնում: Արարատի Զոդ համայնքում ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավորության վարկանիշային թեկնածու Արմեն Գրիգորյանը` ներկայացնելով ՀՅԴ ծրագրային դրույթները, պատասխանել է նաև քաղաքացիների հարցերին:
Տեղի բնակիչներից ոմանք անկեղծացել են` նախորդ ընտրություններին մասնակցել են` 10 000 դրամ վերցնելով իրենց քվեի դիմաց:
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ շեշտել է, որ Դաշնակցությունը միշտ կարևորել է յուրաքանչյուր քվեն, և կոչ է արել անպայման մասնակցել ընտրություններին և այսուհետ քվեարկել միայն խղճի մտոք:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18:00-ին, Արտաշատի հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում: