|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեփական տարածքում «ապօրինի շենք կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով մինչ օրս Թուրքիայի Յենիփազար փակ բանտում գտնվող մտավորական Սևան Նիշանյանը ընկերների միջոցով հայտարարություն է տարածել համացանցի իր էջերում:
Նիշանյանը կոչ է արել իրեն աջակցողներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
«Բանտում գտնվելու ամենավատ կողմն էլ այն է, որ կիրակի չեմ կարողանա քվեարկել հօգուտ ԺԴԿ-ի: Դուք իմ փոխարեն քվեարկեք, լա՞վ»,- ասել է հայ մտավորականը:
Հիշեցնենք, որ Թուզլայի հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարում քրդամետ ԺԴԿ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել: