|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- լրատվամիջոցների հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ shamshyan.com–ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Կայքի տեղեկություններով, տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։