|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։
08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Մեկ ժամ անց՝ ժամը 12:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ։
Կատարվում է նախաքննություն: