|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Արմենի Խաչատրյանը: Նա զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: