|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անցյալ տարվա դեկտեմբերից Դոնբասում իրավիճակը սկսել է սրվել, մինչ օրս զոհվել է ավելի քան 20 ուկրաինացի զինվոր: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Կիև ժամանած՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչի հետ հանդիպման ժամանակ:
«Ցավոք, մենք այժմ բարդություններ ենք տեսնում Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում: Իրոք, մենք տեսնում ենք կրակոցների թվի աճ»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերումը ՏԱՍՍ–ը:
Զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Պիչը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ: Ուկրաինայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքից Ուկրաինային հետագա աջակցություն կցուցաբերվի»: