Միասին կարող ենք
կարևոր
1090 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 23:31
Հասարակություն

Սիրելի «հպարտ քաղաքացիներ», ջերմություններդ իջեցրեք նախարարի սրտիկներով՝ մինչև դեղերը հասանելի լինեն. Անուշ Պողոսյան

Սիրելի «հպարտ քաղաքացիներ», ջերմություններդ իջեցրեք նախարարի սրտիկներով՝ մինչև դեղերը հասանելի լինեն. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Հայաստանյան դեղատներում արդեն տևական ժամանակ բացակայում են խիստ անհրաժեշտ դեղեր՝ օրինակ՝ Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ։

Պատասխանատուները՝ ի դեմս նախարարի, կարծես այնքան խառն են ու զբաղված, որ ժամանակ չունեն մարդկանց նույնիսկ հասարակ անալգինով ապահովելու։

Սիրելի «հպարտ քաղաքացիներ», ջերմություններդ իջեցրեք նախարարի սրտիկներով՝ մինչև դեղերը հասանելի լինեն, իսկ ընդդիմությունը թող «վառվի»»։