Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Անահիտ Ավանեսյանն որոշել է իր նախարարի օրը ծաղկեցնել հարգարժան բժիշկներով` հավաքելով բժիշկներին ոչ թե իր աշխատասենյակում, այլ հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում։ Իրավաբան նախարարը բժիշկներին հերթ չտալով խոսում է առողջապահությունից, առողջ ապրելակերպից եւ այլն... Ցավալին այն է, որ բժիշկները «ստիպված» լսում ու համաձայնվում են։ Նույն բժիշկները մասնավոր զրույցներում ահազանգում են առողջապահական համակարգի կործանարար ազդեցության մասին, սակայն տեսախցիկներ առաջ «ստիպված» համաձայնվում են, որ իրենք ունեն, օրինակ, Սինգապուրի առողջապահական համակարգից լավ առողջապահություն։ «Ստիպված»-ը չակերտներում եմ գրել, քանի որ միշտ կա ընտրություն` լինել գովազդի մի մասը, թե շարունակել կրել արժանապատիվ Սպիտակ խալաթը արժանապատիվ գաղափարներով։
Հ.Գ.Ընտրությունը ձերն է...
Հ.Հ.Գ. Ի՞նչ եփել այսօր`շուտով նախարարի և բժիշկների մասնակցությամբ...»։