|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։
Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ և այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։