|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու։ Դիմելով իշխանություններին գրել է Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:
Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:
Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:
Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:
Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում՝ շիրիմներ տրորողներն եք:
Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:
Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:
Դուք հայերին «սևերի» ու «սպիտակների» տարանջատողներն եք:
Որքան ուզում եք՝ «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու»։