|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել` որպես լոնդոնյան թիմի ֆուտբոլիստ:
«Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է խաղում «Արսենալը», և ինչպես է աշխատում Արսեն Վենգերը երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Սիրել եմ Թիերի Անրիի խաղը, և դա է նաև եղել պատճառը որ երկրպագել եմ այս թիմին: Նա բազմաթիվ գոլեր էր խփում և կարծես հերոս լիներ»,- ասել է Մխիթարյանւը:
Անդրադառնալով լոնդոնյան թիմի երկրպագուներին` հայ ֆուտբոլիստը նշել է. «Արսենալի» այն երկրպագուները, ովքեր քիչ բան գիտեն իմ մասին, ինձ կճանաչեն իմ խաղը տեսնելուց հետո: Ինձ դուր է գալիս գտնվել խաղադաշտում, տեղաշարժվել, ազատ գոտիներ ստեղծել: Ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և սկսել մարզումները որքան հնարավոր է շուտ»: