|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բարեկրթության մասին, իրականում՝ ողջունելի է, միայն պարոն Ռուբեն Ռուբինյանը մոռացել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել է բարեկրթության սահմաններում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը;
Նա ընդգծեց, որ իրենց ամբողջ քարոզարշավը նվիրված է եղել իրենց ծրագրերին։
Անդրադառնալով ռուբեն Ռուբինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում բռնաճնշումներ չկան, պատգամավորն ասաց․ «Ինձ հետաքրքիր է, եթե ՀՀ-ում չկան բռնաճնշումներ, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար, ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել։ Քննիչի կողմից կայացված որոշումից հետո՝ Առաջին ատյանի դատարանը կալանքի որոշում է տալիս, բայց Վերաքննիչ դատարանը ինձ ուղարկում է տուն՝ նշելով, որ հանցակազմ առկա չէ, ի զարմանս մեզ՝ Վճռաբեկ դատարանը նույն միտքն է ասում: Հոկտեմբերի 20-ից հետո առաջին անգամ հունիսի 1-ին, քննիչից զանգ եմ ստանում և զարմանալիորեն պարզվում է, որ քրեական գործը կարճվել է։ Եթե սա քաղաքական չէր, ոչինչ չանելու համար՝ մարդը ինչի է իր ընտանիքից կտրվում շուրջ երկու ամիս և իր կալանք կրում Արթիկ ՔԿՀ-ում»;