կարևոր
613 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 16:37
Հասարակություն

Պարոն Զեյնալյան, ձեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան է եղել որոշ դեպքերում, դուք չեք կարող անկախ ու անաչառ լինել․ Խամոյանը՝ Զեյնալյանին

Պարոն Զեյնալյան, ձեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան է եղել որոշ դեպքերում, դուք չեք կարող անկախ ու անաչառ լինել․ Խամոյանը՝ Զեյնալյանին

Ազգային ժողովում սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մի շարք հարցադրումներով դիմեց Արտակ Զեյնալյանին։

Խամոյանը հիշեցրեց, որ Զեյնալյանը շուրջ 25 տարի եղել է «Հանրապետություն» կուսակցության ակտիվ անդամ և քաղաքական խորհրդի անդամ, մի կուսակցություն, որն «ամենավերջին զրպարտանքներն ու ատելության խոսքն է տարածել քաղաքական դերակատարների հասցեին», և այսօր գործում է որպես «իշխող ՔՊ խմբակցության դուստր ձեռնարկություն»։

Նա նշեց, որ այդ կուսակցության անդամների մասնակցությամբ «Երևանի ավագանու ընտրություններից առաջ ծեծի միջադեպ է եղել», բայց Զեյնալյանը՝ որպես իրավապաշտպան, չի արձագանքել։

Խամոյանը նաև հարցրեց Զեյնալյանի վերաբերմունքը այն դեպքերին, երբ, ըստ նրա, խախտվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու սահմանադրական բացառիկությունը՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների միջոցով։

Ի վերջո, պատգամավորը հետաքրքրվեց․ «Ի՞նչ եք անելու, եթե Նիկոլ Փաշինյանը ձեր գործունեությունից դժգոհ լինի և ձեզ էլ SMS ուղարկի՝ ինչպես ԲԴԽ նախագահին»։

Մանրամասն՝ տեսանյութում։