կարևոր
424 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 16:09
Հասարակություն

Այն գաղափարները, որը կրում է Զեյնալյանը արդյո՞ք կարող է հանել իր մեջից և դառնալ անկախ ու անաչառ ՍԴ-ի դատավոր․ Խամոյանը՝ Գալյանին

Այն գաղափարները, որը կրում է Զեյնալյանը արդյո՞ք կարող է հանել իր մեջից և դառնալ անկախ ու անաչառ ՍԴ-ի դատավոր․ Խամոյանը՝ Գալյանին

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց բարձրացրեց Զեյնալյանի երկար տարիների կուսակցական անցյալի մասին՝ նշելով․

«Պարոն Զեյնալյանը 2001 թվականից եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, այդ կուսակցությունը հիմա կոալիցիա է կազմում Երևանի ավագանու ընտրություններում։ Նա նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար»։

Խամոյանը շեշտեց՝ «Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ», և հարցրեց. «Թեև օրերս նա դուրս է եկել կուսակցությունից, բայց արդյո՞ք 25 տարվա քաղաքական գործունեությունից հետո կարելի է հավատալ, որ կարող է լինել անկախ ու անաչառ դատավոր»։

Մանրամասն՝ տեսանյութում։