կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-24 10:39
Քաղաքական

Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը․ Աբրահամյան

Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սիրառատ հաճոյախոսությունների ու խաղաղության խոստումների անդին Բաքվի բանտերում գտնվող հայերն են։ Այս մասին գեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեև պաշտոնապես այնտեղ պահվող հայերի թիվը հայտարարվում է 19, ոչ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանները փաստում են շուրջ 7–8 տասնյակ անձանց գոյության մասին։ Երկրորդ՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «սիրո» նոր կամուրջներ են ձևավորվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում մնացած վերջին հայերը ՀՀ տեղափոխվելու հայտեր են ներկայացնում։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը, և ինչո՞ւ Արցախից բռնի հեռացված հավաքական վերադարձի թեման տաբու է թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի վարչակազմերի համար:

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է Աբրահամյանը։