|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Կողմերը բարձր են գնահատել այս տարի Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտների պետական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները:
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, ստորագրված եռակողմ հայտարարությունների իրագործումը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ն նաև հայտնել է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Զարիֆը նշել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել «ազատագրված տարածքների» ականազերծմանը և վերականգնմանը: