|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պակիստանյան մեծ թվով ընկերություններ կցանկանային մասնակցել «ազատագրված տարածքների վերականգնմանը»: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը:
Դիվանագետի խոսքով՝ Պակիստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պակիստանյան ընկերություններին հրավիրել է Ադրբեջան:
«Այս կապակցությամբ մենք բանակցություններ կվարենք Ադրբեջանի կառավարության հետ: Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին և տարիներին պակիստանյան ընկերությունների ներկայացուցիչները կգան Ադրբեջան՝ մասնակցելու այս գործընթացին»,- ասել է պակիստանցի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Պակիստանը Արցախյան առաջին պատերազմից ի վեր իր անմիջական մասնակցությունն է ունեցել ռազմական գործողություններին։ Հնդկաստանից 1947 թ. անջատված այդ երկիրը մինչ օրս չի ճանաչում ՀՀ անկախությունն ու գոյությունը։