|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան կարող է ստեղծել ռազմածովային կայան Կիպրոսի զավթված հյուսիսային մասում։ Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթը, փորձագետների խումբը հետազոտում է շրջանը, որպեսզի որոշի նման կայանի տեղը։
Աղբյուրի համաձայն՝ թուրք փորձագետները, որի կազմում են թուրքական զինված ուժերի զինծառայողներ, հետախուզում է Ֆամագուստա քաղաքի մոտ գտնվող վայրը, որը 35-40 կիլոմետր է հեռու Իսկելե ծոցից։ Նախատեսվում է նոր ռազմական թաղամասերի եւ ռազմածովային օբյեկտների շինարարություն, բայց առանց զինամթերքի պահեստի։
Ինչպես նշում է թերթը, ռազմածովային կայանը կղզում կուժեղացնի նավերի արագ տեղակայումը եւ կարագացնի դրանց տեխնիկական սպասարկումը, նորոգումը եւ մատակարարումը՝ ապահովելով ռազմածովային եւ օդային տարրերի երկարաժամկետ տեղակայումը։