|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մենք խոսում ենք ԼՂ խնդրի կարգավորման մասին, բանակցային գործընթացում ինչ-որ դիրքային առավելություններ ենք ուզում ունենալ, բայց վերաբնակեցմանն ուղղված կոնկրետ քաղաքականություն չենք իրականացնում. անդրադառնալով ազատագրված տարածքները վերաբնակեցնելու` «Ժառանգության» երեկվա կոչին` այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա ողջունում է այդ առաջարկը եւ այն համոզման է, որ դա մեր իշխանությունների ամենախոշոր բացթողումներից մեկն է:
«Մենք տեսական ենք դնում ԼՂ խնդիրը, այն առարկայական չենք ընկալում, թե ինչ պետք է անել, որպեսզի մարդիկ կարողանան ապրել այնտեղ: Պետք է տարվեր այնպիսի քաղաքականություն, որպեսզի մարդիկ կարողանային գնալ այնտեղ, ապրել, պետք է բազմաթիվ արտոնություններ տրվեին, որ մարդկանց մեջ հոսք լիներ ոչ թե դեպի Ռուսաստան, այլ ԼՂ: Բայց նման քննարկում հայ հասարակության մեջ ընդհանրապես չկա, եւ դա ինձ համար տարօրինակ է: Մենք պահանջում ենք Ղարաբաղն առանց մարդկանց, իսկ այդպիսի բան չի լինում»,- նշեց քաղաքագետը: