կարևոր
1876 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-10 14:56
Քաղաքական

Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակարգ, թե՞ բացթողում

Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակարգ, թե՞ բացթողում

ArmLur.am-ը գրում է․ «Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը վաղ առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրան որևէ բարձրաստիճան պաշտոնյա հարկ չհամարեց ուղեկցել։

Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ էր այցելել Հուշահամալիր։
Ըստ պաշտոնական հայտարարության ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ArmLur.am-ի հարցին, թե ինչու որևէ բարձրաստիճան պաշտոնյա չուղեկցեց պատմական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄն փոխնախագահին, ՀՀ Կառավարությունից փոխանցեցին՝ «Արարողակարգով պայմանավորված ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»։

Բանն այն է, որ Ժաննա Անդրեասյանը, ով Ծիծեռնակաբերդում էր, ոչ թե ուղեկցում, այլ ողջունում էր պարզապես։

Անդրեասյանն անգամ հարկ չի համարել Հուշահամալիրի ներսում նրանց ուղեկցել, բացատրել, թե ինչ նշանակություն ունի կոթողը, սյուների թիվը, անմար կրակը։

Միայն նրա համար, որ տպավորություն ստեղծվի, թե նախարարն է ուղեկցել Վենսին և կնոջը, պաշտոնական հաղորդագրության մեջ մի անձրևոտ ձեռքսեղմում է հրապարկվել ընդամերը, այն էլ կիսահագնված Վենսի հետ»։