|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ֆինանսական և փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Պալմիրայի վերականգնման ընթացքում. լրագրողներին հայտնել է Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ Խալիլը:
Նախարարը նշել է, որ փորձագետները գնահատում և վերլուծում են պատմական կառույցների ու թանգարանների վնասները:
Ըստ մասնագետների` հնագույն Պալմիրան պահպանվել է 80 տոկոսով: Ցավոք, ԻՊ-ի ահաբեկիչները հասցրել են ոչնչացնել մի շարք հնագույն կառույցներ` Բելի տաճարը, Հաղթական կամարը և այլն, տուժել են նաև Սալահեդդինի ամրոցի շինությունները և ազգային թանգարանը:
Պալմիրայի վերականգնողական աշխատանքները կարող են տևել 3-5 տարի: