|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են հնագույն Պալմիրա քաղաքի պատմական ժառանգության թանգարանը: Այդ մասին հայտնել է Սիրիայի կառավարության հնությունների դեպարտամենտի ղեկավարը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ կառավարական զորքերը փորձել են թանգարանից դուրս բերել բոլոր թանկարժեք ցուցանմուշները:
Մտավախություն կա, որ իսլամիստ գրոհայինները, ինչպես մյուս պատմական հուշարձանների պարագայում, ամբողջությամբ կավիրեն հնագույն քաղաքը` նախապես թալանելով թանկարժեք պատմական իրերը: