|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը 100 մլն դոլար է պահանջած եղել ԱՄՆ-ից՝ նախօրեին գլխատված ամերիկացի լրագրողին ազատելու դիմաց: Այդ մասին գրում է Российская газета-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Լրագրողներն այդ մասին հայտնել են հենց լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի հարազատներից: ԱՄՆ-ն, սակայն, հրաժարվել է վճարել փրկագինը, ինչի արդյունքում լրագրողին սպանել են:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ գլխատում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, ով Սիրիայում գերի էր վերցվել 2012-ի նոյեմբերին: